«Մետաքսյա ճանապարհ»-ը չի փոխարինելու Ղարս-Ախալքալաք երկաթգծի նախագիծը. Քումսիշվիլի
«Մետաքսյա ճանապարհ»-ը չի փոխարինելու Ղարս-Ախալքալաք երկաթգծի նախագիծը. Քումսիշվիլի

Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլիի հայտարարությամբ, «Մետաքսյա ճանապարհ»-ը չի փոխարինելու Ղարս-Ախալքալաք երկաթգծի նախագիծը: Այս հայտարարությունը նա արել է Թբիլիսիի «Մետաքսյա ճանապարհ» վեհաժողովի նշանակությունը մեկնաբանելիս:

Ինչպես նշել է նախարարը, Ղարս-Ախալքալաք նախագիծը Մետաքսյա ճանապարհ նախաձեռնության մասնիկներից մեկն է:

«Դա ցամաքային կապող ճանապարհ է, որը իրար  կապում  է Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան: Դա այն հնարավորությունն է, որը առաջին փուլում 5 միլիոնով, և հետագայում 15 միլիոնով ավելացնելու է այն հնարավորությունները, որը մեր երկիրը ունի տրանսպորտային միջանցքի դեր կատարելիս»,- նշել է Քումսիշվիլին: