Երկու տարում ծրագրում եմ կրկնապատկել ներդրումների ծավալը Վրաստանում. Շեյխ Ալ Նահայան

12:58, 28.11.2017

Արաբական Միավորված Էմիրությունների հանդուրժողականության նախարար Շեյխ Ալ Նահայանի գնահատմամբ, Վրաստանում բիզնես վարելու համար գոյություն ունեն բոլոր պայմանները, շեյխը նշել է, որ երկու տարում ծրագրում է կրկնապատկել ներդրումների ծավալը:

«Տարիներ առաջ Վրաստանի հետ թրիչքային այցուդարձ ունեինք շաբաթական մեկ անգամ, այժմ ունենք շաբաթական երեք անգամ: Բոլոր գոյություն ունեցող գործոնները ցույց են տալիս, որ Վրաստանը բիզնես վարելու տեսանկյունից շատ հաճելի երկիր է: Սեփական փորձից ելնելով գիտեմ, որ այստեղ հանգիստ կարող ես վարել  քո  բիզնեսը և ես որոշել եմ կրկնապատկել ներդրումները: Դրանով ես իմ աջակցությունն եմ հայտնում Վրաստանի իշխանություններին»,- ասել է Ալ Նահայանը:

 

 

Նմանատիպ