Վրաստանը Մետաքսյա ճանապարհ ֆորումի նախաձեռնության հուսալի գործընկերն է. Ցզյան Քեմինգ
Վրաստանը Մետաքսյա ճանապարհ ֆորումի նախաձեռնության հուսալի գործընկերն է. Ցզյան Քեմինգ

Վրաստանը առաջին երկիրն է, որը արձագանքել է Մետաքսյա ճանապարհ ֆորումի նախաձեռնությանը և այն կարևոր գործընկեր է»,- այս հայտարարությունը  «Մետաքսյա ճանապարհ» միջոցառման ժամանակ խոսքով ելույթ ունենալիս արել է Չինաստանի առևտրի փոխնախագահ Ցզյան Քեմինգը:

Խոսքով ելույթ ունենալիս Չինաստանի առևտրի փոխնախարարը զրուցել է Վրաստանի և Չինաստանի միջև գոյություն ունեցող տնտեսական կապերի մասին:

««Մետաքսյա ճանապարհ» նախագիծը նախատեսելով Վրաստանը և Չինաստանը ստորագրել են ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր, որը ուժի մեջ է մտել 2017 թվականի հունվարից: Դա մեզ տալիս է նոր հնարավորություններ և բացում նոր հեռանկարներ, որի շնորհիվ կզարգանան մեր երկրների միջև առևտրական կապերը: «Մետաքսյա ճանապարհ»-ի նախաձեռնությունը շատ կարևոր է, ինչպես Չինաստանի այնպես էլ ողջ աշխարհի համար: Տարիներ շարունակ չինական ընկերությունները տարբեր երկրներում իրականացրել են 6 միլիարդ դոլարից ավելի ներդրումներ»,-ասել է Ցզյան Քեմինգը:

Ինչպես նշել է Չինաստանի առևտրի փոխնախարարը «Մետաքսյա ճանապարհ» նախաձեռնությունը անցել է նոր փուլ, որը ապագայում բացելու է նորանոր հեռանկարներ: