Եմենի մայրաքաղաք Սանայում հրթիռակոծվել է Իրանի հանրապետության դեսպանատունը, լրատվությունն այս մասին Reuters գործակալությունը:
Տարածված լրատվությամբ հարձակման հետևանքով դեսպանատան շենքում բռնկվել է հրդեհ: Դեռևս անհայտ է թե ով է իրականացրել հարձակումը, ինչպես նաև անհայտ է աշխատակիցները դեսպանատանն էին թե ոչ:
Հիշեցնենք, Եմենում զինված հակամարտությունը ընթանում է երեք տարուց ավել: 2015 թ. Շիիտ խռովարարները գրավել են մայրաքաղաք Սանան, գործող նախագահը դիմել էր փախուստի և ապաստան գտել Սաուդյան Արաբիայում:
Այսօրվա դրությամբ Եմենի մի մասը վերահսկում են խռովարարները, իսկ մյուս մասը կառավարական ուժերը: Եմենի կառավարությանը աջակցում են Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող արաբական դաշինքի ավիահարվածները, իսկ Հուսիտ խռովարարներին աջակցում է Իրանը:
Այս տարիների ընթացքում երկրում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ:
Հեղինակ -
Edgar Barsegyan