Եմենի Ադեն քաղաքում, նախագահի նստավայրի մոտ տեղի է ունեցել պայթյուն

20:44, 30.12.2020

Եմենի Ադեն քաղաքում գտնվող նախագահական պալատի մոտ տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում է «Ռոյտեր» գործակալությունը:

Նախագահի նստավայրում գտնվում են Եմենի նոր կառավարության անդամները: Եմենի նոր կառավարության ներկայացուցիչներին նախագահական պալատ են տեղափոխել մի քանի ժամ առաջ, ինչ Ադենի օդանավակայանում տեղի ունեցավ պայթյուն: Պայթյունի պատճառը դեռ անհայտ է:

Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

Նմանատիպ