Եմենի մայրաքաղաք Սանայում ռմբակոծվել է օդանավակայանի տարածը
Եմենի մայրաքաղաք Սանայում ռմբակոծվել է օդանավակայանի տարածը

Եմենի մայրաքաղաք Սանայում ռմբակոծվել է օդանավակայանի տարածը,- այս մասին լուրը տարածել է արաբական մամուլը: Նրանց լրատվությամբ ավիահարվածը հետևել է խռովարարների և նախագահ Ալի Աբդուլա Սալեհին հավատարիմ զինվորականների միջև վերսկված բախումներին:

Ականատեսների խոսքերով բախումները ակտիվ փուլ են մտել երեկ երեկոյան ժամերից:

Նրանց խոսքերով ռմբակոծումների պատճառով բնակչությունը դուրս չի եկել տներից: Մահացածների և տուժածների մասին տեղեկությունները տարբեր են, սակայն տարածված լրատվությամբ զոհվել է առնվազն 60 մարդ:

Հիշեցնենք, Եմենում զինված հակամարտությունը ընթանում է երեք տարուց ավել: 2015 թ. Շիիտ խռովարարները գրավել են մայրաքաղաք Սանան, գործող նախագահը դիմել էր փախուստի և ապաստան գտել Սաուդյան Արաբիայում: