Խուճապ Վենեսուելայում՝ շքերթի ժամանակ - ԶԼՄ-ների տեղեկությամբ, Մադուրոյի խոսքով ելույթի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն (վիդեո)
Վենեսուելայում, ռազմական շքերթին, նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքով ելույթի ժամանակ հավանաբար տեղի է ունեցել պայթյուն: ԶԼՄ-ների տարածած տեղեկությամբ, օդում պայթել է դրոնի վրա մոնտաժված սարք:
Միջադեպը դարձել է խուճապի պատճառ: Անվտանգության ծառայությունը դուրս է բերել Մադուրոյին:
Նախնական տեղեկությամբ, տուժել է մի քանի մարդ: