Խուրվալեթի մոտ բռնազավթիչների կողմից դիտարկման աշտարակ տեղադրելու հարցը վրացական կողմը բարձրացնելու է Էրգնեթիի հանդիպմանը
Խուրվալեթ գյուղի մոտ, բռնազավթված տարածքում, բռնազավթիչների կողմից դիտարկման աշտարակ տեղադրելու հարցը վրացական կողմը բարձրացնելու է Էրգնեթիի հանդիպմանը:
ՊԱԾ-ի լրատվությամբ, այս փաստի մասին արդեն տեղեկացրել են Եվրամիության դիտորդական առաքելությանը:
«Բռնազավթիչների կողմից Խուրվալեթ գյուղի մոտ դիտարկման աշտարակ տեղադրելու կապակցությամբ գործում է թեժ գիծ, և այս փաստի մասին արդեն տեղեկացրել են Եվրամիության դիտորդական առաքելությանը:
Այս հարցը բարձրացվելու է փետրվարի 8-ին, միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների հանդիպմանը»,-ասել են ՊԱԾ-ում:
Հեղինակ -
Edgar Barsegyan