Խստիվ դատապարտում ենք Ասադի ռեժիմի կողմից Վրաստանի բռնազավթված տարածքների «ճանաչումը». Սիրիայի ընդդիմության ուժերի առաջնորդ

Սիրիայի «Գերագույն բանակցությունների կոմիտետի» ընդդիմության ուժերի նախագահ Նասր ալ-Հարիրը Սիրիայի հարցերի կապակցությամբ անցկացված մամլո ասուլիսին խստիվ դատապարտել է Ասադի ռեժիմի անօրեն որոշումը՝ Վրաստանի բռնազավթված տարածքների, Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի «անկախության» ճանաչման մասին:

Դրա հետ մեկտեղ, հստակ հաստատել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կայուն աջակցությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

«Օրեր առաջ Սիրիայի «Գերագույն բանակցությունների կոմիտետի» ընդդիմության ուժերի գլխավոր քարտուղարության նիստի շրջանակներում, մենք անցկացրեցինք հանդիպում Սաուդյան Արաբիայում Վրաստանի դեսպանի հետ, որտեղ խոսեցինք միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների և «կարմիր գծերի» մասին, որոնք հատել չի կարելի: Այդ սկզբունքներն են. Միասնություն, Սիրիայի տարածքային ամբողջականություն և սիրիացի ժողովի միություն: Ցանկանում ենք, այդ սկզբունքները պաշտպանված լինեն ինչպես մեր, այնպես էլ այլ երկրների նկատմամբ: Նշվածից ելնելով, մենք աջակցում ենք Վրաստանի միասնությանը և տարածքային ամբողջականությունը: Մենք խստիվ դատապարտում ենք Ասադի ռեժիմի կողմից Վրաստանի բռնազավթված տարածքների, Աբխազիայի և Ցխինվալիի «ճանաչումը»,- հայտարարել է Նասր ալ-Հարիրը: