Խստագույնս կպատժվի ընկերությունը, որը «Վարկեթիլի» մետրոյում իրականացրել էր վերանորոգման աշխատանքներ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, ընկերությունը, որը «Վարկեթիլի» մետրոյում իրականացրել էր վերանորոգման աշխատանքներ, խստագույնս կպատժվի:

Ինչպես հայտարարել է Կախա Կալաձեն, աշխատանքները «Վարկեթիլի» մետրոյում ավարտվել էին օգոստոսի վերջին և սեպտեմբերին արդեն շահագործվել:

«Ցավալի փաստ է: Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի շինարարություններին, դրանց որակին: Խստագույնս կպատժվեն բոլոր մեղավորները և այս փաստը անպայման արձագանք կգտնի: Այս օբյեկտում աշխատանքներն ավարտվել էր օգոստոսին և շահագործման հանձնվել սեպտեմբերից: Այս ընկերությունը աշխատանքներ է իրականացրել նաև «Ախմետելի» մետրոյում և հենց այսօր կստուգվի, թե ինչպես են անցկացվել աշխատանքները»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, բազմաթիվ օրինակններ կան, երբ նոր վերանորոգված շինությունները ծանր վիճակում են: