Խստագույն պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ում մեղքը կհաստատվի Գուդաուրիում տեղի ունեցածի փաստի շուրջ. Կվիրիկաշվիլի
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությամբ, խստագույն պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ում մեղքը կհաստատվի այսօր, Գուդաուրիում տեղի ունեցած փաստի շուրջ:
Վարչապետը Գուդաուրիի միջադեպին արձագանքել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
«Մշտական ռեժիմում ստանում եմ տեղեկություն այսօր, Գուդաուրիում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին:
Սկսված է հետաքննություն: Ինչպես նաև մոտ ժամանակում Վրաստան կժամանի անկախ միջազգային տեխնիկական խումբը, որը մանրամասն կուսումնասիրի իրավիճակը, կտա օբյեկտիվ եզրահանգում և խստագույն պատասխանատվության կենթարկվեն բոլորը, ում մեղքը կհաստատվի»,- ասվում է հայտարարությունում:
Գուդաուրիում այսօր շարքից դուրս է եկել ճոպանուղին, որի հետևանքով տուժել է 11 մարդ: Տուժածների միջև են Վրաստանի, Ուկրաինայի, Շվեդիայի և Ռուսաստանի քաղաքացիներ: