Խոսում ենք մարդկանց ողբերգության մասին և հավելյալ սպասումներ ստեղծելը, սխալ է. Գախարիա
Խոսում ենք մարդկանց ողբերգության մասին և հավելյալ սպասումներ ստեղծելը, սխալ է. Գախարիա

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան խուսափում է Արչիլ Տատունաշվիլու դիակի տեղափոխման հարցի մասին կոնկրետ ամսաթիվ անվանելուց, սակայն հույս է հայտնում, որ այդ խնդիրը կլուծվի ողջամիտ ժամկետներում:

Նրա խոսքով, դրա համար պետությունն անում է առավելագույնը և աշխատանքին ներգրավված են համապատասխան ինստիտուտները:

«Թե երբ կլինի դիակի տեղափոխումը, կոնկրետ օրվա մասին մեկնաբանություն չեմ անի, քանի որ դա ճիշտ չէ: Պետք է գիտակցենք, որ խոսում ենք կոնկրետ քաղաքացիների և մարդկանց ողբերգության մասին և հավելյալ սպասումներ ստեղծելը, րոպեներ հաշվելը՝ սխալ է: Այս ողբերգական դեպքը պետք է ավարտվի խելամիտ ժամկետներում»,- հայտարարել է Գախարիան: