Խոսեպ Գվարդիոլայի առաջին տիտղոսը  Անգլիայում
Խոսեպ Գվարդիոլայի առաջին տիտղոսը Անգլիայում

«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց Անգլիական լիգայի գավաթը։

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում Պրեմյեր լիգայի առաջատարը 3։0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին», որը հանդես եկավ առանց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի։

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում  կայացած խաղում աչքի ընկան արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին ու իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան։

Սա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի առաջին տիտղոսն էր Անգլիայում։

«Մանչեսթեր Սիթին» Անգլիական լիգայի գավաթը նվաճել էր նաև  1969/70, 1975/76, 2013/14, 2015/16 մրցաշրջաններում։ Այս տարի մրցաշարի հաղթողի տիտղոսը չկարողացավ պաշտպանել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն Անգլիական լիգայի գավաթի այս խաղարկությունում հանդես էր եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, այդ պատճառով ընթացիկ մրցաշարում չէր կարող խաղալ «Արսենալում»։