Խորվաթները պաշտոնապես ֆիքսել են դիրքորոշումը. Դա քաղաքականություն չէր
Խորվաթիայի ֆուտբոլի դաշնությունը (HNS) արձագանքել է երկրի ազգային հավաքականի պաշտպան Դոմագոյա Վիդայի և մարզիչ Օգնեն Վուկոևիչի արտահայտություններին, որը համարյա թե դարձել էր քաղաքական սկանդալի պատճառ, և հնարավոր է դառնա Վիդայի որակազրկման պատճառ:
Հիշեցնենք, աշխարհի առաջնության 1/4-րդ եզրափակիչ փուլում Ռուսաստանին հաղթելուց հետո, նրանք տեսաուղերձում աջակցել են ՈՒկրաինային:
«HNS-ը ընդգծում է, որ Վիդայի և Վուկոևիչի խոսքերը կապված են միայն և միայն մեծ քանակությամբ աջակցող նամակներին, որը նրանք ստացել են ՈՒկրաինայից: Վիդան և Վուկոևիչը կապված են ՈՒկրաինական ֆուտբոլի հետ ակումբային մակարդակով»,-ասված է Խորվաթիայի ֆուտբոլի դաշնության հայտարարության մեջ:
Բացի այդ, դաշնությունը կոչ է արել ֆուտբոլիստներին ձեռնպահ մնալ ցանկացած տիպի հայտարարություն անելուց, որը հնարավոր է դառնա քաղաքական մանիպուլացիաների առարկա:
ხორვატებმა პოზიცია ოფიციალურად დააფიქსირეს – ეს არ იყო პოლიტიკა
Հեղինակ -
Edgar Barsegyan