Խորհրդարանում այսօր նախատեսված է խորհրդարանական մեծամասնության նիստը

Վրաստանի խորհրդարանում այսօր նախատեսվում է խորհրդարանական մեծամասնության նիստը:

Նիստի անցկացման մասին տեղեկությունը հաստատել է խորհրդարանի նախագահը:

Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, նախատեսված է ընթացիկ հարցերի քննարկումը, այդ թվում, քննարկելու են այն գործընթացները, որոնք այժմ ընթանում են մեծամասնության ներսում:

«Վրացական երազանք» դաշինքի մեծ մասը կարծում է, որ կուսակցությունը կպահպանի միասնությունը:

«Նիստը պարտադիր պետք է անցկացվի: Բոլոր խնդրահարույց հարցերը անհանգստացնում են յուրաքանչյուր պատգամավորի»,- հայտարարել է Նուկրի Քանթարիան: