Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը, որը նախատեսում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ից կիրառել ստանդարտացված փաթեթավորմամբ ծխախոտի արտադրանքի իրացման նորմերը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը, որը նախատեսում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ից կիրառել ստանդարտացված փաթեթավորմամբ ծխախոտի արտադրանքի իրացման նորմերը

Ստանդարտացված փաթեթավորմամբ ծխախոտի արտադրանքի իրացման հետ կապված նորմերը ուժի մեջ կմտնեն 2024 թվականի դեկտեմբերի 31-ից։

Խորհրդարանը 66 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ծխախոտի դեմ պայքարի» օրենքում փոփոխությունը։

Նախաձեռնողներից Դավիթ Սոնղուլաշվիլիի խոսքով՝ օրինագիծը ենթադրում է ստանդարտացված փաթեթավորմամբ ծխախոտի արտադրանքի իրացման և տեղադրման նորմերի կատարման ժամկետի փոփոխություն, ինչպես նաև կառավարության կողմից նորմատիվ ակտերի մշակման ժամկետը։

«Նշված նորմերը ուժի մեջ կմտնեն 2022 թվականի դեկտեմբերի 31-ի փոխարեն 2024 թվականի դեկտեմբերի 31-ից»,- ասել է Դավիթ Սոնղուլաշվիլին։