Խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցեց փոփոխությանը՝ միասնական, 100 000 լարիի շեմ սահմանելու մասին, որի շրջանակներում ֆիզիկական անձն ամբողջությամբ ազատվում է գույքահարկից
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ, արագացված կարգով քննարկեց և 82 ձայնով աջակցեց «Վրաստանի հարկային օրենսգրքում» փոփոխությանը։
Օրինագծով չեղարկվում է գործող բազմաստիճան համակարգը (40 000 լարիի շեմը և համապատասխան դրույքաչափերը) և սահմանվում է եկամտի միասնական՝ 100 000 լարիի չափով շեմ, որի շրջանակներում ֆիզիկական անձն ամբողջությամբ ազատվում է գույքահարկից։
Նշված փոփոխությունը տարածվում է այն գույքահարկի վրա, որի հայտարարագրումը «Վրաստանի հարկային օրենսգրքի» համապատասխան պետք է իրականացվի 2026 թվականին։
Զեկուցողի՝ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Պաատա Կվիժինաձեի հայտարարությամբ՝ փոփոխությունը կվերաբերի 81 հազար ընտանիքի։
Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։