Խերսոնի մարզում, ժամանակավորապես օկուպացված Օլեշկի քաղաքում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմ

10:11, 27.10.2026

Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցի հայտարարության համաձայն՝ Խերսոնի մարզում, ժամանակավորապես օկուպացված Օլեշկի քաղաքում հոկտեմբերի 27-ին, ժամը 03:00-ից ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմ։ Տեղեկատվությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։

Լուբինեցի խոսքով՝ մարդասիրական առաքելությունն իրականացվում է Ուկրաինայի և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարների հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ և համակարգմամբ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է «լռության ռեժիմի» հաստատումը։

Ձեր տեղեկության համար՝ Սպիտակ տունը նախկինում հայտարարել էր, որ Մելանյա Թրամփի ջանքերի շնորհիվ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ռուսաստանի կողմից օկուպացված Օլեշկի քաղաքում ստորագրվել է հրադադարի համաձայնագիր։ Քաղաքում մարդասիրական ճգնաժամ է։

Նմանատիպ