Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Դելֆյան տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Սիմեոն Ցոմոկոսի հետ
Սոֆիայի տնտեսական ֆորումի շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Դելֆյան տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Սիմեոն Ցոմոկոսի հետ։
Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է ֆորումի դերը արդիական քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական հարցերի շուրջ բարձր մակարդակի երկխոսության վարման գործում։
Սիմեոն Ցոմոկոսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարին ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար։
Քննարկվել են նաև Դելֆյան տնտեսական ֆորումի հովանու ներքո Թբիլիսիի երկխոսության կազմակերպման հետ կապված հարցեր։