Խորհրդարանի շենքի դիմաց ձյուդոիստները մեկ անգամ ևս պահանջել են Դավիթ Քևխիշվիլու հրաժարականը - ֆոտոշարք
Խորհրդարանի շենքի դիմաց ձյուդոիստները մեկ անգամ ևս պահանջել են Դավիթ Քևխիշվիլու հրաժարականը - ֆոտոշարք

Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դիմաց ձյուդոիստները մեկ անգամ ևս պահանջել են Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Քևխիշվիլու հրաժարականը:

Ռուսթավելու պողոտայում ձյուդոիստները և նրանց կողմնակիցներն երկու ժամվա ընթացքում անցկացրել են բողոքի ցույց:

Մարզիկների պահանջն անփոփոխ է՝ հրաժարական տա Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը:

Ռուսթավելու պողոտայում հավաքվածներն ակցիան ավարտել են Վրաստանի օրհներգով: