Խորհրդարանի նախագահի առաջին աշխատանքային այցն Եվրոպա, մեկ անգամ ևս հաստատում է, որ մեր իշխանությունները հավատարիմ են՝ Եվրոպական և Եվրաատլանտյան ընտրությանը. Արչիլ Թալակվաձե
Խորհրդարանի նախագահի առաջին աշխատանքային այցն Եվրոպա, մեկ անգամ ևս հաստատում է, որ մեր իշխանությունները հավատարիմ են՝ Եվրոպական և Եվրաատլանտյան ընտրությանը. Արչիլ Թալակվաձե

Կախա Կուճավան Բրյուսելում բարձր մակարդակում քննարկեց Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցը և  դրականորեն ներկայացրեց սեփական երկիրը, – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն:

«Խորհրդարանի նախագահի առաջին աշխատանքային այցն Եվրոպա, մեկ անգամ ևս հաստատում է, որ մեր իշխանությունները հավատարիմ են՝ Եվրոպական և Եվրաատլանտյան ընտրությանը և, որ «Վրացական երազանքը» ապագային ուղղված քաղաքական թիմ է: Այցը ծրագրվել էր ճիշտ ժամանակին և ճիշտ առաջնահերթություններով, ինչի համար դրական գնահատականի են արժանի խորհրդարանի արտաքին թիմը և արտաքին գործերի նախարարությունը», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Ըստ նրա, կարևոր էր, որ Կախա Կուճավան պատվիրակություն էր հրավիրել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, Լևան Իոսելիանիին: