Խորհրդարանի կոմիտեներում գլխավոր դատախազության թեկնածուին լսելու են հուլիսի 15-ին:
Գլխավոր դատախազության թեկնածուին լսելու ամսաթվի կապակցությամբ, թիմում անցկացվել են խորհրդակցություններ և համաձայնել ենք, որ կոմիտետայի քննարկումները կանցկացվեն հուլիսի 15-ին և հարցը լիագումար նիստին դուրս կբերվի հուլիսի 16-ին,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ բյուրոյի նիստին:
Նրա խոսքով, խորհրդարանի կանոնակարգը նկատի չունի գլխավոր դատախազի թեկնածուին քաղաքական խմբերի ձևաչափում լսում: Ինչպես նշել է Կոբաիձեն, հանրային բարձր հեաքրքրությունից ելնելով, առավել լավ է լսումն անցկացվի նույն ձևաչափում, որը կիրառվել է նշված պաշտոնին Իրակլի Շոթաձեին նշանակելու հարցը քննարկելիս:
Կոբախիձեն համարում է, որ նախքան գլխավոր դատախազի թեկնածուին լսելը նախապատրաստվելու համար բոլորն ունեն բավական ժամանակ: