Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին
Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը առաջին ընթերցմամբ աջակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրինագծին։

Հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն նշել է, որ հայտարարագրի չլրացումը առաջացնելու է պատասխանատվություն, որը որոշ դեպքերում կլինի վարչական, իսկ որոշ դեպքերում՝ քրեական։

Նրա խոսքով՝ գործադիր իշխանության շրջանակում արդեն իրականացվել են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։

«Ծախսերի արդյունավետության սկզբունքից ելնելով՝ ձեռնարկվել են գործուն քայլեր։ Իրավապահ մարմինները արձագանքում են ցանկացած դեպքին, որտեղ հնարավոր է կոռուպցիոն հանցագործության նշաններ լինեն։ Կարևոր է, որ Վրաստանի խորհրդարանն էլ մշակած լինի փոփոխություններ, որոնք կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարին։ Մեր խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի կարճ ժամանակում, իհարկե՝ փուլ առ փուլ, մեր երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի առումով աշխարհում երրորդ տեղը զբաղեցնի։ Սա պարզապես ցուցանիշում տեղ գրավելը չէ։ Սա երկրի համար ծայրահեղ կարևոր հարց է, քանի որ երբ տեղի են ունենում կոռուպցիոն հանցագործություններ, դա միայն բյուջետային կամ ժողովրդի միջոցների յուրացումը չէ։ Դա կանգնեցնում է տնտեսական ակտիվությունը և հանդիսանում է պետության դեմ ուղղված քայլ», – հայտարարել է Գորդուլաձեն։

Օրինագծի համաձայն՝ հանրային ծառայողների և քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց, ովքեր դատարանի կողմից կճանաչվեն մեղավոր որոշ կոռուպցիոն հանցագործություններում, 30 տարի շարունակ պարտավորություն կունենան լրացնել գույքային հայտարարագիր և ներկայացնել այն հակակոռուպցիոն բյուրոյին։