Խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նիստին լսելու են Իրակլի Շոթաձեին

11:55, 17.02.2020

Խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստում այսօր լսելու են գլխավոր դատախազի թեկնածու՝ Իրակլի Շոթաձեին:

Իրակլի Շոթաձեի թեկնածությունը խորհրդարանին է ներկայացրել դատախազական խորհուրդը: Իրակլի Շոթաձեի թեկնածությունը հնարավոր է լիագումար նիստում քվեարկության դրվի այս շաբաթ: Ընտրվելու համար Իրակլի Շոթաձեին անհրաժեշտ կլինի 76 պատգամավորի աջակցություն:

Դատախազական խորհուրդը գաղտնի քվեարկության արդյունքում, Վրաստանի գլխավոր դատախազի թեկնածու է ընտրել փետրվարի 7-ին: Օրենսդրության համաձայն, խորհրդարանը դատախազ է ընտրելու վեց տարի ժամկետով:

Իրավական հարցերով հանձնաժողովի նիստը նշանակված է 14:00-ին:

Նմանատիպ