Խորհրդարանի գարնանային նստաշրջանին մեծամասնությունում կձևավորվի երկու նոր դաշինք
Վրաստանի օրենսդրական մարմնում խորհրդարանական նոր սեզոնին կստեղծվի մի քանի նոր դաշինք:
Նոր դաշինքների ստեղծումը խորհրդարանական մեծամասնության ներսում է նախատեսված: Այս մասի լրագրողներին հայտնել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն: Թալակվաձեն կոնկրետացրել է, որ դաշինքների սեղծումը նսխատեսվում է գարնանային:
Դրա հետ մեկտեղ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդի հայտարարությամբ, հավելյալ դաշինքները ստեղծվում են արդյունավետության և աշխատանքային գործընթացի կառավարման բարելավման նպատակով:
«Վրացական երազանք» դաշինքի նախագահ Մամուկա Մդինարաձեն կոնկրետացրել է, որ խորհրդարանական մեծամասնության շարքերում կլինի ընդամենը 8 դաշինք: Ինչպես հայտնել է լրագրողներին Մդինարաձեն, այս պահի դրությամբ, մեծամասնությունում կամ 6 դաշինք և հավելյալ դաշինքները կլինեն ավելի լավ մենեջմենթի և համակարգման համար: