Խորհրդարանը սահմանադրական փոփոխությունները երրորդ ընթերցմամբ ընդունելու է այսօր

10:40, 29.06.2020

Օրենսդրական մարմնում ահմանադրական փոփոխությունների վերաբերյալ երրորդ և վերջնական քվեարկությունը տեղի է ունենալու այսօր:

Մինչև այժմ իր դիրքորոշումը չի փոխում խորհրդարանական ընդդիմության մի մասը: «Եվրոպական Վրաստանը» և «Ազգային շարժումը» չեն պատրաստվում մասնակցել քվեարկությանը և ասում են, որ առանց Գիորգի Ռուռուայի ազատ արձակմանը սահմանադրական փոփոխությունները չեն ունենալու նրանց աջակցությունը:

Փոփոխություններին աջակցում են «հայրենասերի դաշինքը», «անկախ պատգամավորները» և խորհրդարանական մեծամասնությունը, որոնց ձայները բավարար կլինեն փոփոխությունների ընդունման համար: Սահմանադրական փոփոխությունների ընդունման համար պահանջվում է 116 պատգամավորի աջակցությունը:

Նմանատիպ