Խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում»
Խորհրդարանը 82 կողմ ձայնով քննարկեց և ընդունեց «Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը նիստում ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլին։
Փոփոխությունները նախատեսում են Վրաստանում պիրոտեխնիկական արտադրանքի ներմուծման, արտահանման, արտադրության և/կամ իրացման հարցերի կարգավորում։
Օրենսդրական փաթեթի համաձայն՝ հավաքի կամ ցույցի մասնակիցներին արգելվում է ունենալ լազեր և/կամ սուր ճառագայթում ունեցող ցանկացած միջոց, որի օգտագործումը կարող է խանգարել պետական գերատեսչությունների ներկայացուցիչների գործունեությանը և/կամ իրենց տրամադրության տակ եղած տեխնիկական միջոցների պատշաճ գործունեությանը, ինչպես նաև դեմքի դիմակով կամ այլ միջոցով փակումը: