Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որի համաձայն՝ գույքահարկ կվճարեն միայն 100 հազար լարի և ավելի եկամուտ ունեցող անձինք
Խորհրդարանը «Վրաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը երրորդ ընթերցմամբ հաստատել է 91 ձայնով։
Երրորդ ընթերցմամբ ընդունված օրինագծի համաձայն՝ չեղարկվում է գործող բազմաստիճան համակարգը (40 000 լարիի շեմը և համապատասխան դրույքաչափերը) և սահմանվում է 100 000 լարիի չափով եկամտի միասնական շեմ, որի շրջանակներում ֆիզիկական անձը լիովին ազատվում է գույքահարկից։
Օրինագիծը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Պաատա Կվիժինաձեն։
Խորհրդարանական մեծամասնության նախաձեռնած օրինագծով գույքահարկից կազատվի 81 հազար ընտանիք։
Արագացված կարգով պահանջված օրինագիծը ուժի մեջ կմտնի հրապարակումից անմիջապես հետո։
Նշված փոփոխությունը կտարածվի այն գույքահարկի վրա, որի հայտարարագրումը, «Վրաստանի հարկային օրենսգրքի» համաձայն, պետք է իրականացվի 2026 թվականին։