Խորհրդարանը այսօր քննարկելու է «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վրա նախագահի կողմից դրված վետոի հարցը
Վրաստանի խորհրդարանը այսօր քննարկելու է «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վրա նախագահի կողմից դրված վետոի հարցը:
Այն դեպքում եթե խորհրդարանը չի ընդունի նախագահի դիտողությունները, պատգամավորները քվեարկելու են օրինագծի նախնական խմբագրությանը: Օրինագիծը ընդունված կհամարվի, եթե նրա օգտին քվեարկեն պատգամավորների ողջ կազմի կեսից ավելին:
Ինչպես խորհրդարանային մեծամասնության նիստից հետո հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, մեծամասնությունը պատրաստ է հաղթահարել նախագահի կողմից դրված արգելքը:
Նրա խոսքերով արգելքի հաղթահարմանը դեմ է միայն մեծամասնության չորս պատգամավոր: Կոբախիձեի խոսքերով սրանք այն պատգամավորներն են, ովքեր իրենց բացասական դիրքորոշումը ֆիքսում էին օրինագծի քննարկման ողջ ընթացքում:
Հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանը «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը երրորդ ընթերցմամբ հաստատել է 2017 թ. դեկտեմբերի 22-ին և ստորագրման համար ուղարկել է նախագահին:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, խորհրդարանի կողմից հաստատված օրենսդրական փաթեթի վրա վետո է դրել հունվարի 15-ին:
Ինչպես հայտարարել էր Մարգվելաշվիլին դիտողությունները կապված են երկու հիմնական թեմայի հետ, դրանք են գովազդի հարցը և գնումները:
Նշենք, որ «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի կապակցությամբ խորհրդարանի նախգաահը երկու անգամ հանդիպել է մամուլի ներկայացուցիչների հետ, որտեղ վեռջիններս ներկայացրել են իրենց դիրքորոշումները, թե ինչու են դեմ այս օրենքի ընդունմանը:
Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա նախագծով հաստատվում է, որ հանրային հեռարձակողը արտադրանքի և ոչ թե եթերի ոչպակաս 25 տոկոսը, տրամադրելու է անկախ մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց կողմից պատրաստված ծրագրերին:
Բացի այդ հեռարձակողին հնարավորություն է տրվում անց կացնել հասարակական կարծիքի հետազոտություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan