117 կողմ – երեք դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հաստատել է ընտրական համակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները
117 ձայնով խորհրդարանը հաստատել է ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները: Փոփոխություններին դեմ է քվեարկել երեք պատգամավոր:
Քվերակությանը չեն մասնակցել «ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները:
Սահմանադրական նախագծի նախատեսմամբ, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով – խորհրդարանում կընտրվի 120 անդամ համամասնական և 30 անդամ՝ մեծամասնական ընտրական համակարգով:
Փոփոխություններով կսահմանվի, որ համամասնական ընտրությունները անց են կացվելու մեկ տոկոսանոց պատնեշի պայմաններում և ընտրական միավորումների պատնեշը կսահմանվի մեկ տոկոսով և միավորում մտնող կուսակցությունների արտադրյալով:
Նախագծով, չբախշված մանդատները, նմանի առկայության դեպքում, հավասարապես բաժանվելու է ամենից շատ տեղ ունեցող կուսակցության և ընտրական միավորման վրա: Նախագծով նախատեսվում է նաև այսպես կոչված փականը: