Վարչապետը կարգադրել է ֆինանսների նախարարին, 1200 լարիանոց օգնությամբ օգտվեն նաև այն անձինք, որոնց մոտ անցած տարվա վերջին 6 ամիսների ընթացքում գրանցվում էր սիստեմատիկ եկամուտ
Վարչապետը կարգադրել է ֆինանսների նախարարին, 1200 լարիանոց օգնությամբ օգտվեն նաև այն անձինք, որոնց մոտ անցած տարվա վերջին 6 ամիսների ընթացքում գրանցվում էր սիստեմատիկ եկամուտ

Վրաստանի վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարին փոփոխություններ կատարել կանոնակարգում և 1 200 լարիանոց օգնությունից օգտվեն այն անձինք, ովքեր անցած տարվա վերջին վեց ամիսների ընթացքում ստացել են սիստեմատիկ եկամուտ:

«Այստեղ հարցն այն է, որ այդ մարդիկ աշխատում են սեզոնային, և երբ մենք խոսում ենք 1200 լարիանոց օգնության մասին, ապա կանոնակարգում ասվում էր որ օգնություն պետք է ստանային միայն այն անձինք, որոնց մոտ աշխատավարձ էր գրանցված առաջին եռամսյակում, սակայն կան մարդիկ, որոնց համար աշխատանքային սեզոն չէր և նրանք նույնպես չեն ստացել եկամուտ»,-այս մասին Գիորգի Գախարիան հայտարարել է պատգամավորների հարցերին պատասխանելու ժամանակ:

Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, այս կապակցությամբ ֆինանսների նախարարը ստացել է հատուկ հանձնարարություն: