Պիտեր Մադյար. Այսօր պետական ​​լրատվամիջոցների հարթակներում քարոզչական հեռարձակումն ավարտվել է, նրանք ստել են բոլոր ալիքներով, հիմա ամեն ինչ ավարտվել է

22:14, 07.07.2026

Հունգարիայում պետական ​​M1 հեռուստաալիքը ժամանակավորապես դադարեցրել է իր հեռարձակումները։

Հունգարական լրատվամիջոցների փոխանցմամբ, հեռարձակումների ընդհատումից հետո էկրանին հայտնվել է հաղորդագրություն, որում ասվում է, որ «հանրային շահերից ելնելով աշխատող լրատվամիջոցները չպետք է տարածեն կեղծ տեղեկատվություն, և հեռուստաալիքը ներողություն է խնդրում տարիներ շարունակ դա անելու համար»։

«Հանրային լրատվամիջոցները չպետք է ստեն: Մենք ներողություն ենք խնդրում այդքան տարիներ դա անելու համար: Հանրային լրատվամիջոցներն այժմ ենթարկվում են վերափոխման՝ անկախ և հուսալի մնալու համար: Լրատվական հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Հեռուստաալիքը հետագայում վերսկսեց հեռարձակումը, բայց նոր ձևաչափով՝ հեռարձակվում են միայն ֆիլմեր: Հեռուստաալիքի հաղորդմամբ, լրատվական ծրագրերը աստիճանաբար կվերականգնվեն նոր լրատվական ծառայության ստեղծումից հետո: Նմանատիպ հաղորդագրություն հայտնվեց Hirado.hu պետական ​​լրատվական պորտալում, որը ժամանակավորապես չի գործում, ինչպես նաև Kossuth Radio պետական ​​ռադիոյում, որը ամեն ուրբաթ հարցազրույց էր հեռարձակում նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը արձագանքեց դրան՝ միջադեպը անվանելով «պատմական»:

«Այսօր պետական ​​լրատվամիջոցների հարթակներում քարոզչական հեռարձակումն ավարտվեց: Նրանք ստեցին գիշերը, ստեցին ցերեկը, ստեցին բոլոր ալիքներով: Հիմա ամեն ինչ ավարտվեց», – գրել է Մադյարը:

Նմանատիպ