Խորհրդարանական մեծամասնությունում նոր դաշինքները գլխավորելու են Բիձինա Գեգիձեն և Գոչա Էնուքիձեն
Խորհրդարանական մեծամասնությունում ստեղծվելու է երկու դաշինք: Առաջին ալիքի տեղեկությամբ, դաշինքի ղեկավարներից մեկը կլինի Բիձինա Գեգիձեն, իսկ երկրորդ դաշինքը կղեկավարի Գոչա Էնուքիձեն:
Այս պահի դրությամբ, Բիձինա Գեգիձեի դաշինքի անդամներն են Լևան, Գոգիչաիշվիլին, Իրակլի Աբուսերիձեն և Զազա Պապուաշվիլին:
Կանոնակարգով, դաշինքի ստեղծմանն անհրաժեշտ է վեց պատգամավոր:
Խորհրդարանական մեծամասնության ներսում մի քանի դաշինքի ստեղծման մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն: Նրա խոսքով, դաշինքի ստեղծումը նախատեսվում է գարնանային նստաշրջանին: