Խորհրդարանական մեծամասնության նիստը անցկացվելու է վաղը, Քութաիսիի խորհրդարանում: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Մեծամասնության նիստի ձևաչափում կհավաքվենք վաղը, 21:00-ին: Ինչ վերաբերում է օրակարգին, նախատեսված է ընթացիկ հարցերի քննարկումը, այդ թվում, քննարկելու ենք այն իրադարձությունները, որոնք այժմ ընթանում են մեծամասնության ներսում»,- նշել է Իրակլի Կոբախիձեն: