Խորհրդանշական բանալին Ֆրանսիայից - Վրաստանը դառել է Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր
Վրաստանը դառել է Եվրոպայի խորհրդի նախագահ երկիր:
Վրաստանը Ֆրանսիայից Եվրախորհրդի նախագահության խորհրդանշական բանալին ստացել է Ստրասբուրգում:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքի լրագրողը հայտնում է Ստրասբուրգից, բանալին Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիին, որպես Եվրոպայի խորհրդի ապագա նախագահ, հանձնել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետական նախարար Ամելի դե Մոնշալեն:
Վրաստանը նախագահությունը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեի նիստում:
Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ղեկավարելու է այսօրվանից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը: Նախագահության համար երկիրը սահմանել է չորս հիմնական առաջնահերթություն:
ՀՆախագահությունը ստանձնելու արարողության շրջանակներում, այսօր Ստրասբուրգի հանրապետության հրապարակում բարձրացվել է Վրաստանի դրոշը: Միևնույն ժամանակ, Ստրասբուրգում վեց ամսվա ընթացքում տեղաշարժվելու է վրացական այբուբենով զարդարված տրամվայը: