Խորհրդանշական բանալին Ֆրանսիայից - Վրաստանը դառել է Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր
Խորհրդանշական բանալին Ֆրանսիայից - Վրաստանը դառել է Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր

Վրաստանը դառել է Եվրոպայի խորհրդի նախագահ երկիր:

Վրաստանը Ֆրանսիայից Եվրախորհրդի նախագահության խորհրդանշական բանալին ստացել է Ստրասբուրգում:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքի լրագրողը հայտնում է Ստրասբուրգից, բանալին Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիին, որպես Եվրոպայի խորհրդի ապագա նախագահ, հանձնել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետական ​​նախարար Ամելի դե Մոնշալեն:

Վրաստանը նախագահությունը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեի նիստում:

Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ղեկավարելու է այսօրվանից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը: Նախագահության համար երկիրը սահմանել է չորս հիմնական առաջնահերթություն:

ՀՆախագահությունը ստանձնելու արարողության շրջանակներում, այսօր Ստրասբուրգի հանրապետության հրապարակում բարձրացվել է  Վրաստանի դրոշը: Միևնույն ժամանակ, Ստրասբուրգում վեց ամսվա ընթացքում տեղաշարժվելու է վրացական այբուբենով զարդարված տրամվայը:

Թողնել մեկնաբանություն