Խորավայի փողոցում սպանության փաստը ուսումնասիրող խորհրդարանային հանձնաժողովի անդամները հարցաքննել են Միրզա Սուբելիանիին և Թենգիզ Կալանդիային
Խորավայի փողոցում սպանության փաստը ուսումնասիրող Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի անդամները հարցաքննել են մեղադրյալներ՝ Միրզա Սուբելիանիին և Թենգիզ Կալանդիային:
Հարցաքննությունը 8-րդ պատժակատարողության հիմնարկում տևել է մոտ 7 ժամ:
Հանձնաժողովի նախագահ Սերգի Կապանաձեի հայտարարությամբ, հարցաքննության ժամանակ մեղադրյալներից ստացել են հետաքրքիր պատասխաններ, սակայն մանրամասների մասին Սերգի Կապանաձեն ձեռնպահ է մնացել:
Հանձնաժողովի անդամ Անրի Օխանաշվիլիի լրատվությամբ, նրանց կողմից առաջադրված հարցերի վերաբերյալ ստացել են սպառիչ պատասխաններ:
Միրզա Սուբելիանին, որը Խորավայի փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակից անչափահասներից մեկի հայրն է, ձերբակալված է հանցանքը թաքցնելու մեղադրանքով: Այդ մեղադրանքի գործով նրան խափանման միջոց է սահմանվել բանտարկությունը: Իսկ Թենգիզ Կալանդիան, որը գործի հիմնական վկաներից մեկի հայրն է ձերբակալված է հանցանքը թաքցնելու մեղադրանքով:
Հեղինակ -
Edgar Barsegyan