Միրզա Սուբելիանիի նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը դատարանը քննարկելու է այսօր՝ 20-անց 30-ին
Միրզա Սուբելիանիի նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը դատարանը քննարկելու է այսօր՝ 20-անց 30-ին

Խորավայի փողոցում սպանության գործով, հանցանքը թաքցնելու մեղադրանքով ձերբակալված Միրզա Սուբելիանիի նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը,  դատարանը քննարկելու է այսօր:

Դատական նիստը կայանալու է ժամը 20:30-ին:

Միրզա Սուբելիանին մեղադրվել է Վրաստանի ՔՕ 376-րդ հոդվածով:

Բացի այդ, այսօր մեղադրանք է ներկայացվել նաև, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով վկայի վրա ճնշում գործադրելու մեղադրանքով ձերբակալված Մերաբ Մորչաձեին: Մորչաձեի դատական նիստը կայանալու է վաղը ժամը 11:00-ին:

Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով, երեկ ձերբակալել են դատախազության նախկին աշխատող Միրզա Սուբելիանիին:

Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը, Զազա Սարալիձեն Միրզա Սուբելիանիին մեղադրում է  հանցանքը թաքցնելու մեջ:

Խորավայի փողոցում երկու անչափահասի վիրավորել էին 2017 թ. դեկտեմբերի 1-ին: Լևան Դադունաշվիլին մահացել է մինչ հիվանդանոց հասցնելը, իսկ Դավիթ Սարալիձեն երկու օր անց:

Դատարանը Լևան Դադունաշվիլիի կանխամտածված սպանության գործում, մեղադրյալ Գ. Բ.-ին դատապարտել է 10 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ ծանր պայմաններում անչափահաս Դավիթ Սարալիձեի սպանության փորձի մեղադրանքով Գ. Ջ.-ն դատապարտվել է 9 տարի 9 ամիս ժամկետով: