Խորավայի փողոցում սպանության գործով ձերբակալել են Միրզա Սուբելիանիին
Խորավայի փողոցում սպանության գործով ձերբակալել են Միրզա Սուբելիանիին

Ձերբակալել են Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի վկաներից մեկի հորը, դատախազության նախկին աշխատող Միրզա Սուբելիանիին,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին՝ ՆԳՆ-ում անցկացված մամլո ասուլիսին:

Ինչպես նշել է Նաթիա Մեզվրիշվիլին, Սուբելիանիին ձերբակալել են հանցանքի մասին չտեղեկացնելու մեղադրանքով:

Նույն գործով, ՆԳՆ-ը ՔՕ-ի 372-րդ հոդվածով հունիսի 8-ին ձերբակալել է Մերաբ Մորչաձեին:

Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը, Զազա Սարալիձեն Միրզա Սուբելիանիին մեղադրում է մեղավորների հանցանքը թաքցնելու մեջ:

 Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործում մեղադրյալները դատապարտվել են 10 տարվա և 6 ամսվա, 9 տարվա և 9 ամսվա ազատազրկման:Մասնավորապես, մեղադրյալ Գ.Բ.-ն, ով անմեղ է ճանաչվել Դավիթ Սարալիձեի սպանության մեջ և մեղավոր ճանաչվել Լևան Դադունաշվիլու կանխամտածված սպանության մեջ, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, սակայն պատժաժամկետը  կրճատվել  է մեկ չորրորդով և սահմանվել 10 տարի և 6 ամսվա ազատազրկում:

Երկրորդ անչափահաս Գ.Ջ.-ն անմեղ է ճանաչվել կանխամտածված սպանության համար և մեղավոր ճանաչվել սպանության փորձի համար: Նա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, սակայն չատիժը կրճատվել է մեկ չորրորդը և սահմանվել 9 տարի և 9 ամսվա ազատազրկում: