Խորավաի փողոցում սպանության հարցը քննող խորհրդարանական հանձնաժողովը կլսի ՆԳՆ-ի ներկայացուցչին և դատախազին
Խորավաի փողոցում անչափահասների սպանության գործով, Վրաստանի խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննչական հանձնաժողովը, կվերսկսի աշխատանքը:
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Կախա Սիրադզեն և գործի դատախազ Զվիադ Փխակաձեն կպատասխանեն հանձնաժողովի անդամների հարցերին:
«Վրացական երազանք» խմբակցության ղեկավարի և քննչական կոմիտեի անդամ Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ, հարցերը հիմնականում կապված կլինեն քննչական գործողությունների հետ: Մամուկա Մդինարաձեի խոսքերով, մեծամասնությունը կհետաքրքրվի, թե ինչու Միրզա Սուբելիանին չի ընդգրկվել հարցաքննվողների ցանկում և ինչու որպես ապացույց չեն վերցրել, անչափահասներից մեկի արյունոտ հագուստը։
Գործի նյութերը ուսումնասիրելուց հետո փոքրամասնությունը հարցաքննության հետ կապված հարցեր ունի: Իրակլի Աբեսաձեի խոսքով, նրանց հետաքրքրում է թե հետաքննողները ինչքանով էին լուրջ մոտեցել իրենց հանձնարարված գործին և արդյոք նրանց գործունեությունը նպատակաուղղված էր, որ նշված գործը բացահայտվեր։
Խորհրդարանական քննչական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ժամը 10: 00-ին: Հանձնաժողովի ձեւաչափով, մահացած անչափահասների ծնողները արդեն պատասխանել են հարցերին: