Խոբիում ավտովթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Խոբիում ավտովթարի հետևանքով մեկ մարդ է մահացել

Խոբի-Փոթի միացնող ճանապարհի Քվալոնի հատվածի միջնամասում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Իրար են բախվել «Մերսեդես Վիտո» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով 50-ամյա մի կինը տեղում մահացել է։

Երկու մարդ ծանր վիրավորվել է։ Այս պահին նրանց տեղափոխում են բուժհաստատություն։

Տեղում մոբիլիզացված են իրավապահները, փրկարար ծառայության և շտապ բուժօգնության խմբերը։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։