Խավիեր Կոլոմինա. Ղարաբաղից տեղեկությունները մտահոգիչ են, ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին

19:10, 03.08.2022

Ղարաբաղից տեղեկություններն իսկապես անհանգստացնող են,- սոցցանցում գրում է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերին։

«Տեղեկություններն իսկապես անհանգստացնող են։ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերին, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի կայունությանը և բարգավաճմանը, որը Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է», – ասել է Խավիեր Կոլոմինան։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղում բախումներ են տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի ստորաբաժանումների միջև, կան զոհեր։

Նմանատիպ