Խաշուրիի նոր շրջանցող ճանապարհով երթևեկել հնարավոր կլինի հուլիսից
Խաշուրիի նոր շրջանցող ճանապարհով երթևեկել հնարավոր կլինի հուլիսից

Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի լրատվությամբ, Խաշուրիի նոր 13 կիլոմետրանոց շրջանցող ճանապարհով տեղաշարժվելը հնարավոր կլինի հուլիսից:

Նոր ճանապարհը կսկսվի Ագարա-Զեմո Օսիաուրիի վերջին հատվածից և կմիանա Սուրամիում կառուցված նոր ճանապարհին: Խաշուրիի շրջանցիկ ճանապարհը Վերին Օսիաուրի-Չումաթելեթի ճանապարհի մասն է և միանալու է Ռիկոթիի լեռնանցքում գտնվող Սուրամիի թունելին:

Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ, Զեմո Օսիաուրի-Չումաթելեթի ճանապարհի հատվածը երկրի գլխավոր տարանցիկ մայրուղու անբաժանելի մասն է, որի ավարտից հետո ավելանալու է արագընթաց ճանապարհի տարանցիկությունը, տրանսպորտային տեղաշարժման անվտանգության մակարդակը, ինչպես նաև նվազեցվելու է ճանապարհորդության ժամանակը: