Մինչև տարեվերջ Խաշուրին կունենա 13 կիլոմետրանոց չորս գծանի շրջանցող ճանապարհ

Մինչև 2020 թվականի ավարտը Խաշուրին կունենա 13 կիլոմետրանոց չորս գծանի շրջանցող ճանապարհ: Շինարարական աշխատանքները, որը այլ համակարգային ենթակառուցվածքային նախագծերի նման, չի դադարեցվել արտակարգ դրության պայմաններում, միասին դիտել են՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին և Շիդա Քարթլիի նահանգապետ Գիորգի Խոջևանիշվիլին:

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ, ավտոմոբիլային ճանապարհների վարչության ղեկավար Իրակլի Քարսելաձեն վարչապետին տեղեկացրել է, որ այս պահին աշխատանքները ընթանում են 1,9 կիլոմետրանոց հատվածի վրա, որտեղ կառուցվելու է 420 մետրանոց կամուրջ:

Վարչապետը նշել է, որ այս հատվածը հանդիսանում է երկրի գլխավոր տարանցիկ մայրուղու անբաժանելի մասը և նրանով զգալիորեն կավելանա ավտոճանապարհի տարանցիկությունը:

Ծրագրի ավարտի արդյունքում, կբարձրացնա նաև երթևեկության անվտանգության մակարդակը և կնվազեցնի ճանապարհորդության ժամանակը, ինչպես նաև բեռնափոխադրման ծախսերը, ինչը կնպաստի տարանցիկ երթևեկության աճին և կամրապնդի երկրի տնտեսությունը:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: