Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհի առանձին հատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) Խաշուրի-Ախալցիխե-Վալե միջազգայնորեն կարևոր ավտոճանապարհի կմ 51-կմ 97 (Ածղուրի-Վալեի մաքսակետ) հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով, կիսակցորդիչով և M3 կատեգորիայի 22-ից ավել ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների (բացառությամբ վարորդի նստատեղի) տեղաշարժը:
Նշվածի մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ավտոճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ ավտոճանապարհի կմ1-կմ50 (Խաշուրի-Ածղուրի) հատվածում երթեւեկությունն ազատ է։