Խաշմիի Սուրբ Գիորգիի անվան եկեղեցու կողոպտիչները վերադարձրել են գողացած իրերը, նրանք ճանաչում են իրենց մեղքը և ներողություն են խնդրում. Սագարեջոյի քաղաքապետարանի ներկայացուցիչ
Խաշմիի Սուրբ Գիորգիի անվան եկեղեցու կողոպտիչները վերադարձրել են եկեղեցուց վերցրած իրերը, նրանք խոստովանում են հանցանքը և ներողություն են խնդրում, – այս մասին Վրաստանի Առաջին ալիքին Խաշմի գյուղում հայտնել է, Սագարեջոյի մունիցիպալիտետի քաղաքապետի ներկայացուցիչ, Զուրաբ Ղիրմելաշվիլին:
Նրա խոսքով, եկեղեցու կողոպուտի մասնակիցները նույնականացվել են, չնայած ոստիկանությունը դեռ չի ձերբակալել նրանց:
«Երեկ կողոպուտ էր տեղի ունեցել, երիտասարդները թմրանյութերի ազդեցության տակ էին, ոստիկանությունը կպարզի: Եկեղեցուց գողացել են որոշ իրեր, որոնք հետ են վերադարձվել իմ ներկայությամբ, նրանք խոստովանել են հանցանքը և ներողություն խնդրել», – հայտարարել է քաղաքապետի ներկայացուցիչը:
Նշված տաճարի հոգևորականն ու Խաշմիում քաղաքապետի ներկայացուցիչն ամբողջ օրը հարցաքննվում էին Սագարեջոյի ոստիկանությունում:
Գոյություն ունեցող տեղեկատվությամբ, մինչ. քսան տարեկան երկու երիտասարդներ կողոպտել են Խաշմիի 19-րդ դարի Սուրբ Գիորգիի անվան եկեղեցին: Տեղացիների խոսքով, տաճարից նրանք թանկարժեք քարերով զարդարված թագ են տարել, հոգևորականի հագուստը, հաղորդության սպասքը, արծաթե խաչը և փող, ինչպես նաև վնասել են սրբապատկերներ:
Ըստ ՆԳ նախարարության, հետաքննությունը շարունակվում է 177-րդ և 187-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են գողություն և ուրիշի գույքին վնաս հասցնել: