Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ութ մարդ

14:14, 03.03.2025

Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Թերեխովի խոսքով՝ անօդաչուների թիրախը եղել է բազմահարկ բնակելի շենքը։ Հարձակման հետևանքով վնասվել է երեք տուն։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից գիշերվա ընթացքում արձակված 83 անօդաչու թռչող սարքերից 46-ը խոցվել է։

Նմանատիպ