Իրավապահ մարմինները ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող օտարերկրյա քաղաքացու

12:20, 09.11.2026

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության Աջարիայի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացու։

ՆԳ նախարարության տեղեկությամբ, ձերբակալվածը, Թուրքիայի իրավապահ մարմինների հարցման հիման վրա, հետախուզվում էր Ինտերպոլի կարմիր ծանուցագրով՝ տարբեր ծանր հանցագործություններ կատարելու համար։

«Նրան մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, այդ թվում՝ հանցավոր կազմակերպության ստեղծում, պաշտոնական փաստաթղթի կեղծում, ծանրացուցիչ հանգամանքներում գողություն և վստահության չարաշահում։

Կատարված քննչական գործողությունների արդյունքում հետախուզվողին իրավապահ մարմինները ձերբակալել են Բաթումիում։

Ձերբակալվածի նկատմամբ ներկայումս ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգեր», – ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ