Հունաստանի առափնյա պահպանությունը Կրետեի մոտ նավակից դուրս է բերել 12 միգրանտի դի
Ռոյթերսը, հղում անելով Հունաստանի առափնյա պահպանությանը, հայտնել է, որ Կրետեի մոտ նավակից դուրս է բերել 12 միգրանտի դի։
Առափնյա պահպանության խոսնակը հայտնել է, որ Կալոյ Լիմենես նավահանգստից 15 ծովային մղոն հեռավորության վրա փրկվել է 18 մարդ։
Կրետեի մոտ երկու այլ միջադեպերի ժամանակ Հունաստանի առափնյա պահպանության աշխատակիցները փրկել են տասնյակ մարդկանց։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ի առավոտյան։