Խարկովի քաղաքային խորհրդի նախագահը հայտարարում է, որ ռուսները ռմբակոծել են Խարկովի կենտրոնը, կան զոհեր և վիրավորներ

13:10, 30.08.2022

Խարկովի քաղաքային խորհրդի նախագահը հայտարարում է, որ ռուսները ռմբակոծել են Խարկով քաղաքի կենտրոնը, կան զոհեր և վիրավորներ։

Այս մասին սոցցանցում գրել է Խարկովի քաղաքային խորհրդի նախագահ Իգոր Տերեխովը։

«Ներկայումս թարմացված տեղեկություններ զոհերի մասին։ Հինգ զոհ և յոթ վիրավոր»,- գրել է Տերեխովը։

Խարկովի կենտրոնի ռմբակոծության մասին գրել է նաև Խարկովի շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը:

Նրա խոսքով՝ ռմբակոծության հետևանքով շենքերը ավերվել են, և ինքը բնակիչներին հորդորել է մնալ ապաստարաններում։

Նմանատիպ